Էկոնոմիկայի փոխնախարարը և ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչը քննարկել են ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Քավեհ Զահեդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության, մասնավորապես, ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր: Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության դերը ագրոկենսաբազմազանության զարգացման և էկոհամակարգերի կայունացման գործում:


 


Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ունեն դրական ազդեցություն ագրոկենսաբազմազանության ապահովման վրա:


 


Կողմերը կարևորել են նաև ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը։

Leave a Comment