ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Կիևին PURL նախաձեռնության շրջանակներում տրամադրվող 500 միլիոն դոլարի կանոնավոր օգնության փաթեթների չեղարկման հարցը՝ այն ավելի ճկուն դարձնելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին։
Հրատարակությունը գրում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները փնտրում են PURL ծրագիրն ավելի կայուն դարձնելու ուղիներ։
«Տարբերակներից մեկով հնարավոր կլինի վերացնել 500 միլիոն դոլարի կանոնավոր փաթեթների անհրաժեշտությունը, ինչը կարող է թույլ տալ երկրներին ավելի ճկուն կերպով հատկացնել գումարը, երբ ցանկանան», – գրում է հրատարակությունը։
Ասվում է, որ այս գաղափարի վերջնական նպատակներն են Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակությունը և բանակցություններում նրա դիրքերի ամրապնդումը։