«Հրապարակ». Քոչարյա՞նն է գլխավորելու ընտրական ցուցակը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն: Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել` եթե իշխանության գաք, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։

Ռ. Քոչարյանը նաև ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Leave a Comment