Տեղ-տեղ մերկասառույց, խիտ մառախուղ․ իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արտաշատ-Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Մ-5 միջպետական ճանապարհի՝ Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կմ հատվածում և Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Leave a Comment