ԲԵՆԹԼԻ ՉԵՆ – HayqNews

Հարևան, հիշում ե՞ս, որ կնիկս գնում էր էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելու ու պետական գաղտնիքներ էր իմանում։

– Հիշում եմ ու պահանջում։

– Չհասկացա, ի՞նչ ես պահանջում։

– Պահանջում եմ, որ էլի գնա ու կարևոր բաներ իմանա։ Խի՞ էլ չի գնում։

– Դե առաջ միշտ կիրակի օրերն էին խմում, բայց էս քանի ամիս ա՝ կիրակի օրերը դրանց տանում են պատարագի, դրա համար չէին կարում հանդիպեն։

– Բա էլ ո՞նց պիտի կարևոր գաղտնիքներ իմանանք, Վաղո։

– Էկել եմ ասեմ, որ էլ դարդ չանես, պայմանավորվել են, որ շաբաթ օրերը խմեն ու արդեն մի անգամ հանդիպել են։

– Բա շուտ ասա, այ մարդ, պետական գաղտնիք իմացել ա՞։

– Էն էլ ինչ գաղտնիք։

– Հլը ասա։

– Ուրեմն պարզվում ա՝ էս գերագույնը սպասում ա, որ էն ծախու սրբազաններից մեկը վերջը ֆայմի ու պատարագի ժամանակ իրա անունը հնչեցնի։

– Ո՞ւմ անունը։

– Գերագույնի։

– Այ քեզ բան, բա հետո՞։

– Տեսնում ա որ չեն ֆայմում, հլը չի ուզում մենթով-բանով ստիպի, դրանց հավաքում ա ժողովի ու ասում ա․․․

– Մի ձգի, Վաղո, ի՞նչ ա ասում։

– Ասում ա՝ ով որ առաջինը պատարագի ժամանակ անունս հնչեցնի՝ Բենթլիի ձմեռվա պակրիշկեք կտամ։ Դե հասկանում ես, չէ՞, դեմը ձմեռ ա։

– Ո՞ւ։

– Էդ որ լսում են՝ մեջները խլվլոց ա ընկնում, ու 8-ից 7-ը հրաժարվում են։

– Խի՞, չլնի՞ ուզում են դարձի գան։

– Չէ։

– Բա խի՞ են հրաժարվում։

– Պարզվում ա՝ էդ 7-ի ավտոները Բենթլի չեն։

Կարո Վարդանյան

Leave a Comment