ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։
«Այս մարդիկ (թմրանյութերի ապօրինի շրջանառողները խմբ.) սպանել են ավելի քան 200,000 մարդու», – ասել է Թրամփը կաբինետի նիստի ժամանակ։ «Փաստորեն, նրանք անցյալ տարի սպանել են ավելի քան 200,000 մարդու։ Եվ այդ թվերը նվազել են։ Եվ դրանք նվազել են, քանի որ մենք իրականացնում ենք այդ հարվածները։ Եվ մենք կսկսենք այդ հարվածները իրականացնել նաև ցամաքում»։
«Գիտեք, ցամաքում շատ ավելի հեշտ է», – պարզաբանել է Թրամփը։ «Դա շատ ավելի հեշտ է, և մենք գիտենք նրանց ընտրած ուղիները։ Մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին։ Մենք գիտենք, թե որտեղ են նրանք ապրում։ Մենք գիտենք, թե որտեղ են ապրում չարագործները, և մենք շատ շուտով սկսելու ենք դա անել»,-ասել է Թրամփը։