Ես պատարագը չեմ կազմակերպում, Հայ Առաքելական Եկեղեցին է կազմակերպում – 5tv

Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրիում, սակայն թեմի գրեթե բոլոր հոգևորականները հրաժարվել են անցկացնել այդ պատարագը, «News. 5tv.am»-ի տեղեկություններով միակ հոգևորականը, որը համաձայնել է, Տեր Տուբենն է: 

Մեզ ասացին, որ պատարագի կազմակերպիչը 2018 թվականին Վեհափառի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է: 

Մենք Կարեն Պետրոսյանին հարցրինք` ճի՞շտ է, որ ինքն է զբաղված պատարագի կազմակերպչական հարցերով, պատասխանեց. «Դուք ընդհանրապես պատարագը գիտե՞ք ոնց է տեղի ունենում, պատարագը կազմակերպում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: 

Պետրոսյանին հարցրինք` իսկ ինքը որևէ դերակատարում ունի՞. «Այո, մասնակցելու եմ: Ես ամեն կիրակի մասնակցում եմ Սուրբ Պատարագի»: 

Ո՞ր պատարագին է մասնակցելու, որին վարչապե՞տն է մասնացում. «Չգիտեմ, կորոշեմ»,- պատասխանեց Պետրոսյանը:

Leave a Comment