Հայաստան-ԵՄ նոր օրակարգը գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական մակարդակի


Հայաստան-ԵՄ նոր օրակարգը գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական մակարդակի, փաստաթուղթն այսօր Բրյուսելում ստորագրել են արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչը: Եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ 15 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ խաղաղությունն ու դիմակայունությունն ամրապնդելու նպատակով: Նաև Եվրոպական միությունը Հայաստանին կօգնի իրականացնել խաղաղության համաձայնագիրը և Խաղաղության խաչմերուկ ծրագիրը։


 


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Leave a Comment