ԱՄՆ վարչակազմում նշել են մուտքի արգելքի ենթակա երկրների մոտավոր թիվը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը երկուշաբթի օրը հայտարարեց, որ խորհուրդ է տալիս «լիակատար արգելք» սահմանել այն երկրներից, որոնք «մեր երկիրը ողողում են մարդասպաններով, արնախումներով և թմրամոլներով»։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

«Ես հենց նոր հանդիպեցի նախագահի հետ։ Ես խորհուրդ եմ տալիս լիակատար արգելք սահմանել յուրաքանչյուր անիծյալ երկրի համար, որը մեր երկիրը ողողում է մարդասպաններով, արնախումներով և թմրամոլներով», – գրել է Քրիստի Նոեմը X-ում։

«Մեր նախնիները կառուցել են այս երկիրը արյան, քրտինքի և ազատության անզիջում սիրո վրա, այլ ոչ թե օտարերկրյա զավթիչների համար, որոնք կոտորում են մեր հերոսներին, չորացնում մեր դժվարությամբ վաստակած հարկային դոլարները կամ խլում ամերիկացիներին հասանելիք արտոնությունները։ ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ։ ՈՉ ՄԵԿԻՆ», – հավելեց նա։

Նախարար Նոեմի կողմից հայտարարված ճանապարհորդության արգելքին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ առաջարկվող ճանապարհորդության արգելքի մեջ ներառված երկրների ցանկում կա մոտ 30 երկիր, և ցանկը կարող է ընդլայնվել։

«Մենք շուտով կհրապարակենք ցանկը»,-ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մեկընդմիշտ կդադարեցնի միգրացիան աշխարհի «բոլոր երրորդ երկրներից»։

Նա նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա Աֆղանստանի քաղաքացու հարձակումից հետո։ Տուժածներից մեկը՝ կին զինվորականը, ավելի ուշ մահացել է։

Leave a Comment