CaughtOffside-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» և «Արսենալը» տրանսֆերային առաջարկ են պատրաստում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի համար։
Նշվում է, որ անգլիական ակումբները պատրաստվում են մադրիդցիներին դիմել Ռոդրիգոյի ձեռքբերման համար՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» բաց են Ռոդրիգոյի համար առաջարկներ ընդունելու նկատմամբ՝ հաշվի առնելով թիմում նրա ներկայիս կարգավիճակը։ Նրանք կարող են վաճառել բրազիլացուն 85–90 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։