Ինչպես փոխել գյուղը․ Նարեկ Կարապետյանը խոսել է կաթի գնի մասին սուբսիդավորման մասին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է գյուղատնտեսության ոլորտում շարժման առաջարկած բարեփոխումների և մասնավորապես կաթի գնի սուբսիդավորման մասին։

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին Հայաստանում համարյա ամեն ինչ թանկացել է, բացի կաթի գնից։ «Գյուղացին, ով այսօր 120-130 դրամով վաճառում է իր չարքաշ աշխատանքի արդյունք կաթը, նույն գնողունակությունը չունի, ինչ 10 տարի առաջ և ավելի թանկ են ապրանքները։ Այդ իսկ պատճառով գյուղացին աղքատացել է»,- նշել է նա։

Կարապետյանն առաջարկել է 40 դրամով սուբսիդավորել կաթի գինը։ Նա մանրամասնել է, որ ընդամենը 20-22 մլն դրամով կարելի է Հայաստանի գյուղերում երկրորդ կյանք ապահովել։

««Մեր ձևով» շարժման հաջողության դեպքում մենք դա անելու ենք 6 ամսվա ընթացքում»,- հավելել է շարժման համակարգողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment