Մոսկվան պատրաստ է լրջորեն քննարկել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը․ Պուտին – 5tv

Հրապարակվել են Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման կադրերը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուիթկոֆի ներկայիս այցը Ռուսաստան այս տարի արդեն վեցերորդն է։  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդը Մոսկվա է այցելել փետրվարի 11-ին և մարտի 13-ին, իսկ ապրիլին երկու անգամ այցելել է երկիր՝ ապրիլի 11-ին նա Պուտինի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում և ապրիլի 25-ին՝ Մոսկվայում։ Բոլոր այդ շփումները կապված էին ուկրաինական խնդիրների հետ։ 

Վերջին անգամ նրանք հանդիպել են օգոստոսի 6-ին: Ինչպես այն ժամանակ նշել էին Կրեմլում, Ուիթկոֆի այցն արդյունավետ էր։ Այս հանդիպումների ընթացքում կողմերը փոխանակվել են ազդանշաններով, որոնք հիմք են հանդիսացել Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման համար։ 

Թրամփի հատուկ բանագնացի ներկայիս այցը Ռուսաստան կապված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկումների հետ։

Պուտինը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է լրջորեն քննարկել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը:

Leave a Comment