Ամփոփվեց 2025թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը

Ամփոփվեց 2025թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը

2025թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթն ամփոփվեց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։

Այս տարի CaseKey-ն համախմբում էր 20 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից և Շիրակից։ 6 ամիս շարունակ 214 մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։ Վերջին՝ գլխավոր քեյսի բոլոր լուծումներից ընտրվել են ամենաուժեղ 5 թիմերը, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնն ու հաղթել մրցույթը։

592867021_1146106391023960_2480324824881068648_n.jpg (249 KB)

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ Կենտրոնական բանկը մշտապես շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ձևավորում են մտածող սերունդ, կարող են մրցել միջազգային հարթակներում և պատրաստ են մասնակցել Հայաստանի զարգացման գործընթացին։

2026 թ․ CaseKey հավաքական թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթին։

Leave a Comment