Ֆրանսիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը պարտավորվել է ԵՄ-ի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Միացյալ Նահանգները պարտավորվել է մանրամասն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ որպես մշակվող խաղաղության ծրագրի մաս: Այս մասին France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրեն:

«Քաղաքական մակարդակում, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ անցյալ շաբաթ տեղի ունեցած զրույցի ժամանակ, ամերիկացիները պարտավորվել են մեզ հետ մանրամասն քննարկել, թե ինչպիսին պետք է լինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները», -ասել է նա։

Խոսելով տարածքային զիջումների մասին՝ Կոնֆավրեն կարծիք է հայտնել, որ այս հարցը պետք է լուծի Ուկրաինան։

«Ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ են ուզում անել կամ չանել իրենց տարածքի հետ», – ասել է դիվանագետը։

Leave a Comment