ՌԴ-ն չի պատրաստվում պшտերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան սկսի, Ռուսաստանը պատրաստ է «հենց հիմա». Պուտին

tert.am Եվրոպան խանգարում Է Թրամփի վարչակազմին խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


 


«Եվրոպան Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար առաջարկներ է ներկայացնում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար: Եվրոպան ինքն է իրեն դուրս բերել ուկրաինական կարգավորման գործընթացից»,-ասել է Պուտինը:


 


Նա ընդգծել է, որ եվրոպացիները խաղաղության օրակարգ չունեն և այժմ խանգարում են կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին:


 


«Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է «հենց հիմա»: Եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, ապա շուտով Մոսկվան «ոչ մեկի հետ չի պայմանավորվի».-ասել է նա:


 


 


Leave a Comment