Նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ. պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ Նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի․ Էլիբեգովա



Դե ինչ, նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ։ Վերջապես հրապարակեց 2019-ի բանակցային փաստաթուղթը, որտեղ պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի։

Ստում էր, երբ ասում էր, որ նախկինում բանակցվել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին։

Ստում էր, երբ ասում էր, որ Արցախը հանձնված էր արդեն մինչև իր գալը։

Ստում էր, երբ ասում էր, որ Շուշին բանակցային սեղանին դրված պահանջ է եղել։

Ստում էր, երբ ասում էր, որ 2019-ին որևէ թուղթ չէր բանակցվում։

Ստում էր, երբ ասում էր, որ պետք է ժողովրդին ներկայացներ իրավիճակը և միասին որոշում կայացվեր։

Ու էսպես երկար կարելի է շարունակել թվարկել։

Իսկ իրականում նիկոլն է Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և դա պատմական փաստ է, ինչի արդյունքում մենք ստացանք նույնիսկ ամենավատ բանակցային փաստաթղթից ավելի սարսափելի իրականություն՝ Արցախ առանց հայերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment