«Ուրարտուն» ներկայացրել է ակումբային ստադիոնի կոնցեպտը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է իր ստադիոնի կոնցեպտը։ 

Նախատեսվում է կառուցել Երեւանի «Նաիրի» ստադիոնի տեղում։

«Սա մեր տեսլականն է։ Սա մեր ապագան է։

Ձեզ ենք ներկայացնում «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը։

Ստեղծված՝ «Գրավիթիի» կողմից»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Առաջիկայում կմեկնարկեն նոր ստադիոնի նախագծման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի ստադիոն, որը կունենա բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները և կապահովի բարձր որակ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment