Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով հերքել 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղադրված այն ձևակերպումը, թե ինքը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հրամանագիր։ Դատավորը նիստի տեսանկարահանումը թույլ չի տվել՝ հաշվի առնելով պատասխանող կողմի առարկությունը։ Գործի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում մեկնաբանություններ են տվել և՛ Սամվել Շահրամանյանը, և՛ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը։