ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը վիզայի համար հարցազրույցի կարևոր պահանջներ է հրապարակել

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանունը հրավիրում է ոչ ներգաղթային վիզայի դիմորդների ուշադրությունը

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը վիզայի համար հարցազրույցի կարևոր պահանջներ է հրապարակել


ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանունը հրավիրում է ոչ ներգաղթային վիզայի դիմորդների ուշադրությունը։ 


«Խնդրում ենք հիշել ձեր վիզայի հանդիպման համար հետևյալ կարևոր պահանջները․ բերեք տպված DS-160 հաստատման էջը՝ վերին աջ անկյունում նշված հաստատման համարով (barcode number): DS-160 դիմումը հաստատեք (SIGN AND SUBMIT) հարցազրույցի օրից առնվազն երկու աշխատանքային օր առաջ», – նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ 


ԱՄՆ դեսպանատնից կոչ են անում համոզվել, որ DS-160 դիմումի հաստատման համարը համընկնում է հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրված համարի հետ։ 


«Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել», – նշվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։


Leave a Comment