Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում է – Tsayg

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 13:46-ին։ Միաժամանակ, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մեքենան դուրս է եկել «Վնուկովո» օդանավակայանից, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են ԱՄՆ հատուկ բանագնացի այցի օրակարգին, հայտնել էին, որ Դմիտրիևը և Ուիթկոֆը կհանդիպեն Մոսկվայում երեքշաբթի։ Առաջին անգամ Ուիթքոֆին ուղեկցում է Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ CNN-ը, աղբյուրներին հղում անելով, նշում է, որ Թրամփն իր փեսային տեսնում է որպես հավանական գործարք կնքողի։ Reuters-ի լուսանկարիչը Կրեմլի մոտ լուսանկարել է ավտոշարասյուն, որը, ենթադրաբար, տեղափոխում է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ուիթկոֆին և Քուշներին: Նմանատիպ մեքենաներ նախկինում տեսել էին «Վնուկովո» օդանավակայանի մոտ, որտեղ վայրէջք էր կատարել Ուիթկոֆի ինքնաթիռը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա Կրեմլում։

Leave a Comment