Տիկին Ավանեսյան, «բոլորին մի քիչ-մի քիչ» սկզբունքը աշխատող տարբերակ չէ, ի՞նչ հարց եք լուծում. Խամոյան

Առողջապահության ապահովագրության ներդրման հետ կապված մեկ պարզ հարցի պատասխան ես այդպես էլ չկարողացա ստանալ, դուք ի՞նչ հիմնական հարց եք ցանկանում լուծել սրանով, ի՞նչ եք ուզում անել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

«Դուք մի կողմից ասում եք, որ սա հեղափոխական մոտեցում է, բայց մյուս կողմից էլ ասում եք, որ այս աշխարհում ձրի ոչինչ չկա և առողջապահության համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ առողջապահությունը այլևս անվճար է լինելու Հայաստանում։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե սրա ինչն է հեղափոխական»։

Խամոյանը նշեց, որ Ավանեսյանն այդպես էլ չկարողացավ ներկայացնել ցանկը, թե որ ծառայություններից տարեկան քանի անգամ են օգտվելու

«Ինձ մոտ տպավորություն է, որ դուք հետևյալ սկզբունքն եք որդեգրել՝ «Բոլորին մի քիչ-մի քիչ», բայց արդյո՞ք սա հարցի լուծում է»։

Leave a Comment