«Ստեղծվում է մի մոնոպոլ հիմնադրամ, որի տարեկան բյուջեն կազմում է 225 միլիարդ դրամ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աննա Գրիգորյանը ջախջախեց առողջապահության համընդհանուր ապահովագրման օրենսդրական նախագիծը ԱԺ-ում ներկայացրած Անահիտ Ավանեսյանին` այն իր ռիսկային գերակտիվությամբ համեմատելով Անիֆի և փոշիացված միջոցների հետ։
     Փաստացի ստեղծվում է մոնոպոլ մի հիմնադրամ, որի տարեկան բյուջեն կազմում է 225 միլիարդ դրամ և այն տնօրինելու է բնակիչներից գանձվող ապահովագրության միջոցները։ Հստակեցված չեն նաև մատուցվող ծառայությունների փաթեթները։
     Մի խոսքով` ՔՊ-ական հերթական աճպարարությունն ընտրություններից առաջ մարդկանց աչքին թոզ փչելու շարքից։ Իրականում ոչ ոք չի ժխտում սրա կարևորությունը, սակայն ամեն ինչ արված է շատ փնթի և բուն շահառուի՝ քաղաքացու, իրավունքները ոտնահարված են՝ առողջապահական ծառայությունների մատուցման կիսատ-պռատ փաթեթ կազմելու և այն տրամադրելու դիտանկյունից՝ հաշվի առնելով նաև այն գումարները, որոնք պատրաստվում են գանձել»։

Leave a Comment