Ձերբակալվել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին

Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրի հետ կապված հնարավոր խարդախության քննության շրջանակում, գրում են L’Echo և Le Soir թերթերը։ Մոգերինին 2014-2019-ին եղել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ ղեկավարելով ԵՄ դիվանագիտական ​​թևը։ Նա 2020-ի սեպտեմբերից ի վեր Եվրոպայի քոլեջի՝ ԵՄ ֆինանսավորում ստացող հեղինակավոր համալսարանի ռեկտորն է։ Հրապարակումների համաձայն՝ ձերբակալվածների թվում է նաև Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն, որը ներկայումս ղեկավարում է Եվրահանձնաժողովի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գլխավոր տնօրինությունը։ Երրորդ ձերբակալվածը Եվրոպայի քոլեջի մենեջեր է։ Եվրոպական դատախազությունը (EPPO) հայտնում է, […]

Leave a Comment