Ձերբակալվել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը․ Reuters

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Բրյուսելում գտնվող ԵՄ դիվանագիտական ծառայությունում (EEAS) և Բրյուգգեի Եվրոպայի քոլեջում՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրտսեր դիվանագետների վերապատրաստման ծրագրում հնարավոր խարդախության քննության շրջանակում, գրում է Reuters-ը։

Եվրոպական դատախազության տվյալներով՝ ձերբակալվել է երեք կասկածյալ։

Բելգիական VRT հեռարձակողի տեղեկացմամբ՝ կասկածյալների թվում կարող է լինել Եվրոպայի նախկին բարձրաստիճան դիվանագետ և Եվրոպայի քոլեջի ներկայիս ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն դատախազությունը չի հաստատում անուններ։

Խուզարկություններն իրականացվել են EEAS-ի և Եվրոպայի քոլեջի մի քանի շենքերում, ինչպես նաև կասկածյալների տներում։ Քննությունը վերաբերում է 2021–22 թթ․ անդամ պետությունների կրտսեր դիվանագետների համար նախատեսված իննամսյա վերապատրաստման ծրագրի մրցույթին, որի կազմակերպիչը EEAS-ն էր, իսկ հաղթողը՝ Եվրոպայի քոլեջը։ Քոլեջը հրաժարվել է մեկնաբանել, իսկ EEAS-ը առայժմ չի արձագանքել։

Leave a Comment