«Նիսի» երկրպագուները ծեծել են 2 ֆուտբոլիստի

«Նիսի» ֆուտբոլիստներ Ժերեմի Բոգան ու հարձակվող Տերեմաս Մոֆին ծեծի են ենթարկվել երկրպագուների կողմից, հաղորդում է Foot Mercato-ն:

Երկուսն էլ երկուշաբթի բուժզննում են անցել։ Բոգան շարքից դուրս է մնացել հինգ օրով, իսկ Մոֆին՝ 6:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ «Նիսի» մարզաբազայի մոտ, երբ Լիգա 1-ի 14-րդ տուրում ֆրանսիական թիմը 1:3 հաշվով պարտվել էր «Լորյանին»։ Մոտ 400 երկրպագու, որոնք դժգոհ են եղել 6 անընդմեջ պարտությունների շարքից, հավաքվել են ֆուտբոլիստների հետ զրուցելու նպատակով։ Զրույցի ժամանակ երկրպագուները հարձակվել են ֆուտբոլիստների վրա ու ծեծել Մոֆիին ու Բոգային։

Ֆրանսիայի առաջնության 14 խաղերից հետո «Նիսը» 10-րդ տեղում է։

Leave a Comment