Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաստատել է, որ մասնակցելու է ձմեռային Օլիմպիական խաղերին։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կայքը:
Ռուսաստանաբնակ հայ մարզուհին չեզոք կարգավիճակով է մասնակցելու մրցաշարին: Նա չի ներկայացնելու որևէ երկիր:
Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2026 թվականի փետրվարի 6-22-ը: Խաղերը կկայանան իտալական Միլան ու Կորտինա քաղաքներում: