Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ ձևաչափը. Կոսը` կապուղիների ապաշրջափակման մասին

https://arm.sputniknews.ru/20251202/qnnarkvum-e-hajastan-adrbejan-turqia-em-dzevachapy-kvosy-kapughineri-apashrjapakman-masin-96455136.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/02/96453997_188:0:1388:900_1920x0_80_0_0_b75c60a7a37a99ffbbb5b0698ca515d2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, հարավային կովկաս

հայաստան, թուրքիա, հարավային կովկաս

Բաժանորդագրվել

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը կդառնա հարավային ճանապարհի մի մասը, որը պետք է կապի Արևմուտքն ու Արևելքը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման համատեքստում քննարկվում է Երևանի, Բաքվի, Անկարայի և Բրյուսելի մասնակցությամբ քառակողմ ձևաչափ ստեղծելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա հավելեց, որ ԵՄ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Աշխատում ենք Բաքվի և Անկարայի հետ ու պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,– ասաց նա։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ներդրումային ֆորումների ժամանակ Եվրոպական մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները նշել են, թե կան բիզնես գաղափարներ, բայց պետք է ենթակառուցվածքները ստեղծվեն։

«Խոսքը հարավային ուղու վրա դիվերսիֆիկացիայի մասին է, իսկ «Թրամփի ուղին» դրա մի մասն է։ Պետք է կապենք Արևելքն ու Արևմուտքը, իսկ Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա–ԵՄ քառակողմ քննարկումները սկսել ենք հոկտեմբերին՝ նախարարների հանդիպումից հետո»,– նշեց Մարթա Կոսը։

Հիշեցնենք, որ այսօր Բրույսելում Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ։

Leave a Comment