«Տեսակցեցինք Միքայել և Բագրատ Սրբազաններին»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ գործընկեր Մարտուն Գրիգորյանի հետ այցելեցինք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:
     Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են՝ Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:
     Նրանց այսօրվա կարգավիճակը՝ կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:
     Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»:

Leave a Comment