Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ընդունեցին

Բաժանորդագրվել

ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրեցին համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կայա Կալլասը։

«Համգործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար` ավարատվեց Հայաստան – Ադրբեջան կոնֆլիկտը, և ԵՄ–ն աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին»,– ասաց Կալլասը։

Նրա խոսքով` 15 մլն եվրոյով մի քանի ծրագրեր են իրականացնելու` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։

Leave a Comment