Ըստ The Athletic-ի՝ «Ռեալում» կարծում են, որ թիմի ներկայիս դժվարությունները պայմանավորված են ոչ միայն Խաբի Ալոնսոյի աշխատանքով։
Աղբյուրը, հղում անելով թիմին մոտ կանգնած անձանց, հայտնում է, որ ֆուտբոլիստները լիովին չեն ընկալում գլխավոր մարզչի պահանջները։ Միևնույն ժամանակ, զրուցակիցներն ընդգծում են՝ խնդրի բուն պատճառը միայն Ալոնսոն չէ։
«Խնդիրն Ալոնսոն չէ։ Մբապեն, Վինիսիուս Ժունիորը և Բելինգեմը պարզապես չեն կարողանում արդյունավետ համագործակցել խաղադաշտում։ Նման եռյակով չափազանց դժվար է հավասարակշռված կազմ կառուցել», — նշել է անանուն աղբյուրներից մեկը։
Մադրիդցիները բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին հինգ հանդիպումներից միայն մեկում են հաղթանակ տոնել։ Օրինակ՝ նոյեմբերի 30-ին՝ Լա Լիգայի 14-րդ տուրում, թիմը ոչ-ոքի (1:1) է խաղացել «Ժիրոնայի» հետ։ Ակումբի և մարզչական շտաբի աղբյուրները խոստովանում են, որ ստեղծված իրավիճակը շտկելը հեշտ չի լինելու։