Հրաչյա Հակոբյանը 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում չի ընդգրկվի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում չի ընդգրկվելու:

«Ուղղակի չուզեցի առաջադրվել: Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից: Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական»,-ասել է նա։

Leave a Comment