«Խնդիրն այն է, որ դուք նախագիծը բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները»,-առողջապահական ապահովագարական համակարգի ներդրման օրինագիծը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները 5 տարի խոսել են ապահովագրության մասին, սահմանել են, որ հունվարի մեկից քաղաքացուց գանձվող հարկը պետք է բարձրանա, և դեկտերմեբրի 2-ին նոր առաջին ընթերցում են անում։
Վարդանյանի կարծիքով, կառավարությունն ուղղակի ուսումնասիրել է շուկան, տեսել է ապահովագրական ընկերությունենրի գործունեությունը, տեսել է, որ այդտեղ կա մեծ շահույթ և այն մասնավոր կայացած ինստիտուտներից է։
«Հիմա դուք այս ծրագրով՝ մեգաապահովագրական եք ստեղծում, ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով»,-ասաց նա
Մանրամասն՝ տեսանյութում։