ՔՊ-ական ևս երկու պատգամավոր հրաժարվում են կրկին առաջադրվել

2 Դեկտեմբերի, 2025

ՔՊ-ական ևս երկու պատգամավոր՝ այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել են, որ չեն առաջադրվելու  2026թ․-ին՝ ՔՊ համամասնական ցանկով:

ԱԺ փոխխոսնակ Արշակ Հակոբյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան նշել է. «Չեմ առաջադրվել, չեմ ընդգրկվել ընտրացուցակում՝ տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմաարդյունաբերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, — պատասխանել է.

«Մեծ պլաններ ունեմ, ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վա՞տ է»:

Հիշեցնենք, որ գործող պատգամավորներից վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը և Խաչատուր Սուքիասյանը ևս հայտարարել էին, որ չեն առաջադրվի 2026-ին՝ ՔՊ ցանկով:

Leave a Comment