Էս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, ես չեմ ասել՝ անվճար են լինելու բոլոր ծառայությունները․ Ավանեսյան

ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ հստակ թվեր չնշելու պատճառով մարդիկ գնալու են ստուգում անցնելու ու անակնկալի են գալու՝ տեղեկանալով, որ անվճար չէ ծառայությունը։

Ավանեսյանը պատասխանեց. «Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, և ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար և բոլոր ծառայությունները։ Հակառակը։ Հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է ծառայությունների կոնկրետ շրջանակ։ Մեր կողմից այս սկզբունքն այսպիսին է՝ ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ»։

Leave a Comment