Aurora News | Ռուսաստանը չի միջամտելու Հնդկաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին. Պեսկով

Ռուսաստանը չի կարող և չի միջամտելու Հնդկաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին: Այս մաիսն հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք կարող միջամտել  և չունենք դա անելու մտադրություն», – ասել է Պեսկովը Sputnik India-ի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպական երկրների հայտարարությունները «ռուսական սպառնալիքի» մասին որակել է անհիմն՝ ընդգծելով, որ Մոսկվան հարգում է պետությունների ինքնիշխան իրավունքը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով եվրոպական պաշտոնյաների վերջին հայտարարություններին, նշել է, որ «Ռուսաստանը սպառնալիք է Եվրոպայի համար» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը։

Բրիֆինգում Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետևողականությունը սեփական ազգային շահերի պաշտպանման հարցում։ «Մենք շատ զգայուն ենք վերաբերվում ինքնիշխանության իրավունքի նկատմամբ և չենք ընդունում որևէ փորձ՝ խոչընդոտելու մեր ազգային շահերին»,-ընդգծել է նա։

Leave a Comment