Կրեմլում հայտնել են Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունների թեման

ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կքննարկեն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հնարավորություն կունենան քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև լուծումների որոնման վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումները», – ասել է նա։

Ինչպես պարզաբանել է Պեսկովը, ամերիկյան կողմը երկու շաբաթ ինտենսիվ աշխատել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ նախագահի ծրագիրը մշակելու համար։

Leave a Comment