https://arm.sputniknews.ru/20251202/hakvob-arshakjann-el-chi-arajadrvel-qp-hamamasnakan-cucakum-inch-volvortum-e-ashkhatelu-na-96444850.html
Հակոբ Արշակյանն էլ չի առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակում․ ի՞նչ ոլորտում է աշխատելու նա
Հակոբ Արշակյանն էլ չի առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակում․ ի՞նչ ոլորտում է աշխատելու նա
Sputnik Արմենիա
Հակոբ Արշակյանը վստահ է՝ ՔՊ քաղաքական թիմը լուրջ կազմով է ներկայացված ցուցակում։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T12:35+0400
2025-12-02T12:35+0400
2025-12-02T12:38+0400
հակոբ արշակյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93925965_0:0:1600:901_1920x0_80_0_0_11997df8a758ccab72c6974703035a34.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում։ Այս մասին Արշակյանն ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։Դեռևս հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ նա մտադիր է վերադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղից էլ մտել է քաղաքականություն։Վստահեցրեց՝ ինքը կուսակցությունից դուրս չի եկել և նման մտադրություն էլ չունի։Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ Արշակյանի՝ ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու, ինքն էլ կանգնած է լինելու դրա հետևում։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հրաչյա Հակոբյանը և Լենա Նազարյանը ևս չեն առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93925965_169:0:1590:1066_1920x0_80_0_0_77ec357d00a1adf563a1f1327c4ce34f.jpg
հակոբ արշակյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ազգային ժողովի ընտրություններ
հակոբ արշակյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ազգային ժողովի ընտրություններ
Հակոբ Արշակյանը վստահ է՝ ՔՊ քաղաքական թիմը լուրջ կազմով է ներկայացված ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում։ Այս մասին Արշակյանն ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Դեռևս հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ նա մտադիր է վերադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղից էլ մտել է քաղաքականություն։
«Քաղաքականություն մուտք գործելուց հետո եղել եմ այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Եղել եմ ՔՊ վարչության հիմնադիր անդամներից, տարիներ առաջ տեսել եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, ներգրավվել եմ քաղաքական պրոցեսներում։ Այժմ տեսնում եմ, որ մենք «անդառնալի» կետում ենք այն առումով, որ ժողովրդավարությունը հաստատված է, մեր քաղաքական թիմն էլ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում։ Ուստի, այժմ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում, ինչպես նաև ՀՀ–ի` մրցակցային առումով դերի բարձրացման համար»,– ասաց ԱԺ փոխնախագահը։
Վստահեցրեց՝ ինքը կուսակցությունից դուրս չի եկել և նման մտադրություն էլ չունի։
Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ Արշակյանի՝ ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու, ինքն էլ կանգնած է լինելու դրա հետևում։