Իշխանության գալուց 7 տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է էթիկայի վարքականոն, որտեղ ամփոփված են այն բոլոր սկզբունքներն ու կանոնները, որոնց կուսակցությունը, պետք է հավատարիմ լինի:
Էթիկայի կանոնագրքում գրված է.
«Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում,
Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում,
Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»:
Սա այն կուսակցության էթիկայի վարքականոնն է, որ ներկայացուցիչ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականին փողոցում թքել է քաղաքացու վրա՝ հրահանգելով իր թիկնազորին, որ նրա ձեռքերը ոլորեն ու իր մոտ տանեն:
2021 թվականին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը վրա, ջարդել նրա համակարգիչը, քանի որ լրագրողը համարձակվել էր հացնել՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին նախարարը սրճարանում:
2021 թվականին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել է իրեն հարցեր ուղղած լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել փախուստի և միայն մի քանի ժամ անց է վերադարձրել հեռախոսը:
2025 թվականին Գյումրիում ավագանու ընտրություններից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետապնդել ու սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել «Euromedia 24» հեռուստաընկերության լրագրողի հասցեին: Այդ օրը նա անսթափ է եղել: Հետագայում Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել մանդատը, սակայն 2026 թվականի ընտրություններին ընդառաջ կրկին ընդգրկվել է ՔՊ ցուցակում:
2023 թվականին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուների համապատասխանության հարցը, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհասննիսյանը ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին սպառնացել են, որ «կկտրեն լեզուն ու ականջները»:
2025 թվականին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իրեն «թուրք» ասողներին. «Ով ինձ, իմ թիմակիցներին կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:
ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին են պատկանում հետևյալ խոսքերը. «Կբռնենք- կշինենք», «Պատերին կտանք», «Բորդյուր լիզել կտանք», «Թաթիկները կկտրենք», «Ողնաշարը կջարդենք», «Պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտանք» և այլն:
ՔՊ-ականների ագրեսիվ վարքագծի, կեղտոտ բառապաշարի մասին վկայող այս փաստերից դատելով՝ բազմաթիվ ընտրողներ համոզված են, որ այդ կուսակցության էթիկայի կանոնագիրքը ընդամենը «կենացների ժողովածու է» ու հազիվ թե զսպի հանրային բանավեճում հայհոյախոսության բարձր նշաձող սահմանած կուսակցության անդամներին:
Կորյուն Սիմոնյան