Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը գլխավորում են Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը գլխավորում են Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը, տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց վարկանիշային ցուցակում երկրորդ հորիզոնականում Հայկ Մարտիրոսյանն է, 3-րդում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, 4-րդում՝ Գաբրիել Սարգսյանը։ Հինգերորդ և վերցերորդ հորիզոնականները կիսել են Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, 7-րդում Սերգեյ Մովսեսյանն է, 8-ում՝ Մանվել Պետրոսյանը, 9-ում՝ Զավեն Անդրեասյանը։ Լավագույն տասնյակը եզրափակել է Տիգրան Պետրոսյանը։

Կանանց տասնյակում Դանիելյանին հաջորդել է Լիլիթ Մկրտչյանը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, 3-րդում Մարիամ Մկրտչյանն է, 4-րդում Լիլիթ Գալոյանը։ Հինգերորդ տեղում Մարիա Գևորգյանն է, 6-րդում՝ Սուսաննա Գաբոյանը, 7-րդում՝ Սիրանուշ Անդրիասյանը, 8-րդում՝ Աննա Խաչատրյանը, 9-ում՝ Նվարդ Հայրապետյանը։ Կանանց լավագույն տասնյակը եզրափակել է Մարիամ Ավետիսյանը։

Leave a Comment