
Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ փոփոխության նպատակն է՝ ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, ովքեր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ են ներմուծում՝ մեկ բացառությամբ. առաջարկվում է նոր կարգավորումը կիրառել 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաների համար:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Խոսքս ձիաուժի հաշվարկին է վերաբերում: Լսել եմ բողոքներ, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում. նույն մեքենան է, նույն շարժիչը, բայց տարբեր ձիաուժեր են ներկայացված»: