Փաշինյան․ ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք է ընդունել՝ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանենք

Փաշինյան․ ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք է ընդունել՝ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանենք

2 դեկտեմբերի 2025 – 10:49 AMT

PanARMENIAN.Net«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը՝ քաղաքական խոսքում բարեվարքության չափանիշներ սահմանելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հորդորել է իր կուսակիցներին «հայհոյանքին հայհոյանքով չպատասխանել»։

«Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։

Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։

Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին։

Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա։

Կանոնագիրքը ծավալուն չէ և նրա բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղմամբ», – գրել է վարչապետը։

Leave a Comment