ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ փոփոխության նպատակն է՝ ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, ովքեր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ են ներմուծում՝ մեկ բացառությամբ. առաջարկվում է նոր կարգավորումը կիրառել 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաների համար: