Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրամիությունը և Հայաստանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կստորագրեն գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա, ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Բրյուսելում Հայաստանից ժամանած մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի հարցին, որը վերաբերում էր այդ փաստաթղթի անվտանգության և պաշտպանական բաղադրիչներին՝ Մարթա Կոսը ներկայացրեց նոր փաստաթղթի կառուցվածքը։ «Նոր ռազմավարական օրակարգում երեք ամենակարևոր հենասյուները կան։ Առաջինը ամրապնդված անվտանգային և պաշտպանական համագործակցությունն է, որը գտնվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի իրավասության ներքո»,- նշեց հանձնակատարը։ Ըստ Կոսի՝ […]