ԵՄ-ն կօգնի ու կֆինանսավորի ՀՀ-ին՝ դուրս գալու ավիացիոն «սև» ցուցակից․ ԵՄ հանձնակատար

Հայաստանի՝ ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակում» գտնվելը տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական՝ Բրյուսելում լրագրողների հետ զրուցում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

Նրա խոսքով՝ հարցը Եվրոպական Միության Թռիչքային անվտանգության կոմիտեի տիրույթում է: Նրանց գնահատմամբ՝ Հայաստանը դեռ անելիք ունի։

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ:  Եւս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ։ Մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում,  որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարությանը այս հարցում»,-ասել է Կոսը:

Leave a Comment