Ոչ Անչելոտին, ոչ Ֆլիկը. Ռուդիգերը նշել է իր կարիերայի լավագույն մարզչին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը նշել է իր կարիերայի լավագույն մարզչին։

Գերմանացի ֆուտբոլիստը առանձնացրել է իր հայրենակից Թոմաս Տուխելին, որն այժմ գլխավորում է Անգլիայի հավաքականը։

«Թոմասը լավագույն մարզիչն է, որի հետ ես երբևէ աշխատել եմ։ Նա փոխակերպեց «Չելսիի» խաղը և օգնեց ինձ հաջողության հասնել։ Նրա շնորհիվ ես տեղափոխվեցի «Ռեալ»։ Առանց նրա օգնության դա հնարավոր չէր լինի»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ռուդիգերը Տուխելի գլխավորությամբ խաղացել է 2021-ից 2022 թվականներին։ 32-ամյա գերմանացին մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Leave a Comment