1 դեկտեմբերի 2025 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին՝ ի պատիվ Մեծ Միավորման օրվա:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ: Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները նշանավորվել են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական շրջանառության ծավալների աճով և երկկողմ համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմամբ։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև ամուր բարեկամության վրա խարսխված երկկողմ միջկառավարական կապերի հետագա զարգացմանը։
Բարձր եմ գնահատում Ռումինիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցային միջավայրի հաստատման գործում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։