Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում դարձյալ տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների անունից՝ «պարզ գործողությունների դիմաց» խոստանալով խոշոր նվերներ և մրցանակներ։ «Դեռ ոչ ոք չի գտել լուսանկարում նշված համարը։ Այսօր մենք նոր Isuzu MU-X 4×4 ենք նվիրում ճիշտ պատասխանը գտնողին»,- նշված է «Սաս» սուպերմարկետների ցանցի անունից տարածված գրառման մեջ։ «Երևան Սիթի»-ի անունից տարածվող գրառումներից մեկում էլ իբր 50,000 դրամ և iPhone 17 Pro Max են նվիրում։ Այս դեպքում ևս ընդամենը պետք է նկարում ճիշտ թիվը գուշակել։ Իրականում սրանք խաբեություններ են, որոնց միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները կամ վնասաբեր ծրագրեր տարածել։ Միանման անվանումներով էջեր՝ միայն […]