ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՔԿ–ից։
Դատարանը բավարարել է Հարությունյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան բակում, դիմակավորված անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել:
Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։ Դեպքից հետո ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
—00—ՄԱ