Ադելիա Պետրոսյանն ընդունել է ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու հրավերը

Բաժանորդագրվել

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։

ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն ընդունել է ձմեռային օլիմպիական խաղերում չեզոք կարգավիճակով հանդես գալու հրավերը: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։

Հրավերն ընդունել է նաև այլ ռուսաստանցի գեղասահորդ Պյոտր Գումեննիկը:

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ Ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների մեծ մասը ռուսաստանցի մարզիկներին թույլ չի տալիս մասնակցել խաղերի ընտրական մրցաշարերին: Բացի Պետրոսյանից և Գումեննիկից, մրցումներին կմասնակցի նաև դահուկավազորդ Նիկիտա Ֆիլիպովը։

Նշենք, որ Պետրոսյանն ու Գումեննիկը ընտրվեցին՝ սեպտեմբերին հաղթելով Պեկինի որակավորման մրցաշարում: Ավելի ուշ ՄՕԿ-ը հաստատեց, որ ռուսաստանցի գեղասահորդներ Պյոտր Գումեննիկը և Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր են ստացել:

Հիշեցնենք, որ 18-ամյա Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է (2024, 2025) և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող (2023, 2024, 2025):

Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում

Leave a Comment