https://arm.sputniknews.ru/20251201/2-or-araj-ashkhatanqic-azatvats-pvokhnakharary-nubarasheni-hvogebuzharani-tnoreni-zhp-e-nshanakvel-96420750.html
2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել
2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել
Sputnik Արմենիա
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը ապրիլի 22–ից ղեկավար չուներ։ 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T16:10+0400
2025-12-01T16:10+0400
2025-12-01T16:14+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
պաշտոն
արտակ ջումայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96419711_0:78:1500:922_1920x0_80_0_0_de3cbf1de4cb268f019fc344be113c99.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2 օր առաջ աշխատանքից ազատված իր տեղակալ Արտակ Ջումայանին նշանակել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Կենտրոնը տնօրեն չուներ ապրիլի 22–ից` նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանի` «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո։Նախարարը վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառավարման անցնցում ընթացքի համար։Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96419711_84:0:1417:1000_1920x0_80_0_0_aadc680e875f613806ebb779fe2a30e3.jpg
հայաստան, անահիտ ավանեսյան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, պաշտոն, արտակ ջումայան
հայաստան, անահիտ ավանեսյան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, պաշտոն, արտակ ջումայան
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը ապրիլի 22–ից ղեկավար չուներ։
«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը` Ջումայանին ներկայացնելով կենտրոնի թիմին:
Նախարարը վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառավարման անցնցում ընթացքի համար։
Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։